1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

22.04.2016 14:08 ՃՏ պատահարներ

Ապրիլի 21-ին, ժամը 19.00-ին, Երևանի Շիրազի փողոցի թիվ 38/1 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես-բենց» և շտապօգնության «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան:
«Ֆորդ-Տրանզիտ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին, ժամը 16.30-ին, «ԿամԱԶ-Տ410» կիսակցորդով «ՕԴԱԶ-9370» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 278 շենքի դիմաց բախվել է «ԳԱԶ-322132» մակնիշի թիվ 44 երթուղու միկրոավտոբուսին:
Միկրոավտոբուսի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Սպանդարյան փողոցի թիվ 3 հատուկ կրթահամալիրի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Նիսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենան /վարորդը` ալկոհոլ օգտագործած վիճակում/ բախվել է Կապանի Գետափնյա փողոցում կայանված «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի և 84 մ առաջ ընթանալով բախվել է հենասյանն ու կանգ առել, ինչի հետևանքով վնասվել է նաև նույն վայրում կայանված «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան:
Ավտովթարի հետևանքով «Նիսան Ֆուգա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «BMV» մակնիշի ավտոմեքենան Վայք-Հեր-Հեր ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Ադրբեջան 8-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: