Ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործություն
25.08.2015 10:16
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ապարան քաղաքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Սերինե Ա.-ն, ով օգոստոսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-168 հոդվածի /Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի փորձը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: