Դրամապանակի հափշտակությունը կանխվեց
20.02.2016 11:08
Կողոպուտ
Փետրվարի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության ՃՈ 1-ին սպայական գումարտակի և ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Երևանի Աբովյան պուրակից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գուրգեն Դ.-ին և հրավիրել 1990 թ. ծնված Սաթենիկ Ա.-ին:
Պարզվել է, որ Գուրգեն Դ.-ն մի բուհում փորձել է բացահայտ հափշտակել Սաթենիկ Ա.-ի դրամապանակը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: