ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«ԳԱԶել»-ից գողություն կատարողին հայտնաբերեցին

25.08.2015 10:27 Գողություն

Օգոստոսի 23-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1951 թ. ծնված Խաչիկ Խ.-ն և հայտնել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցում կայանված «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, իսկ պահեստային տուփից` մոտ 7.000 մետաղադրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Արմեն Պ.-ն, ով նույն օրը, ժամը 02.00-ին, Կոմիտասի պողտայի թիվ 7 շենքի մոտից ներկայացվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: