ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի ղեկավար Վալերիա Գրիշեչկինայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարարության նարկոլոգիական հանրապետական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանը:
Այցի նպատակն էր՝ քննարկել Հայաստանում ներարկային թմրամիջոցներ օգտագործողների մեթադոնային փոխարինող բուժման ծրագրի իրականացման կազմակերպչական խնդիրներ:
Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում, ապա շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններին՝ մշտապես ցուցաբերվող աջակցության համար:
Հյուրերի մի շարք հարցադրումների տրվեցին սպառիչ պատասխաններ: