Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
14.11.2017 15:11
Ընդունելություններ
Նոյեմբերի 14-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության հարցերով պատասխանատու Ինոք Փեննի-Լայի գլխավորած պատվիրակությանը:
Շնորհավորելով Ինոք Փեննի-Լային Հայաստանում պաշտոնավարելու կապակցությամբ՝ Սամվել Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ կազմակերպության հետ հետագա համագործակցությունը ևս կլինի արդյունավետ ու գործընկերային:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փեննի-Լայը իր հերթին պատրաստակամություն հայտնեց անվտանգության հարցերում խորացնել փոխգործակցությունը:
Հանդիպմանը կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: