Ձմռանն ընդառաջ
Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձորի մի բնակչուհու նկուղից պահածոներ, տնտեսական ապրանքներ և խմիչքներ գողանալու մասին, ինչի հետևանքով պատճառվել էր 150.000 դրամի նյութական վնաս:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության ծառայողները Մուշ 2-րդ թաղամասի թիվ 35 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արտյոմ Պ.-ին: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նշված գողությունը կատարել է ինքը:
Գողոնի մի մասն առգրավված է:
Արտյոմ Պ.-ն ձերբակալված է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: