1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԸՆԴԴԵՄ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

«Ժառանգության» շտաբը հայտարարություններ է տարածել, թե ինչ-որ անձինք պոկել են իրենց իրազեկման թերթիկները, թե ոստիկանության ծառայողները խոչընդոտում են մայրաքաղաքի բնակիչներին այս կամ այն միջոցառումներին մասնակից լինել, և այլն, և այլն: Շտաբը, միևնույն ժամանակ, ոստիկանությունից պահանջում  է պատասխանատվության ենթարկել նման անձանց և հիշեցնում ոստիկանության պարտականություններն ու գործառույթները:
Ոստիկանությունը հստակ գիտի իր պարտականությունները և գործառույթները, որոնք իրականացնում է օրենքի շրջանակներում` նույնը պահանջելով  նաև օրենքի անունից հանդես եկող, բայց օրենքը չհարգողներից, մասնավորապես, իրազեկման պաստառները դրանց համար չնախատեսված տեղերում փակցնողներից:
Օրենքը, կրկնում ենք, հավասարապես բոլորի համար է: Նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ ոմանք շրջանառության մեջ են դնում անհիմն, անփաստարկ, մտացածին հայտարարությունների մեխանիզմը, որի միակ նպատակը  քաղաքացիներին ապակողմնորոշելն ու կասկածի և թերահավատության մթնոլորտ ստեղծելն է: 
Հստակ գիտակցելով հանդերձ, թե ինչը ինչու և ինչպես է արվում, ոստիկանությունը, ապահովելով օրենքի տառը և առանց որևէ մեկի պահանջի կամ հորդորի, երբեք անտես չի առել և այսօր էլ ընթացք է տալիս օրինախախտման բոլոր դեպքերի քննությանը: 
Մասնավորապես, ապրիլի 7-ին, ժամը 23.30-ին, «Ժառանգության» ներկայացուցչից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապրիլի 6-ին և ապրիլի 7-ին, Արաբկիրի վարչական տարածքում նախատեսված վայրերում, իրենց կողմից փակցվել են «Ժառանգություն» կուսակցության` ապրիլի 9-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման պաստառներ, սակայն անհայտ անձինք պաստառներից պոկել են շուրջ քսանհինգը և պատճառել նյութական վնաս: Կատարվում է քննություն: 
Միաժամանակ հայտնում ենք, որ ապրիլի լույս 8-ի գիշերը մայրաքաղաքի որոշ վարչական տարածքներում հասարակական վայրերի օգտագործման կանոնները խախտելու կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է վարչական վարույթ:
Իսկ ինչ վերաբերում է ԶԼՄ-ների հրապարակմանը, որտեղ նշվում էր «մի քանի գյումրեցիների» քայլերթը խոչընդոտած ոստիկանների մասին, ապա ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ միջադեպի իսկությունն ու հանգամանքները ճշտվում են, և հավաստիացնում ենք, որ իրողությունը հաստատվելու դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: