1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խախտել էր ընդերքի պահպանման և օգտագործման պահանջները

Շրջակա միջավայրի անվտանգության դեմ  ուղղված հանցագործությունների կանխումն ու բացահայտումը ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Հերթական դեպքը, որը վերաբերում է ընդերքի պահպանման և օգտագործման պահանջները խախտելով՝ վնաս պատճառելուն, բացահայտել են ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները։
Հուլիսի 18-ին Տավուշի ոստիկաններն օպերատիվ տվյալներն իրացրին Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները տվեցին դրական արդյունք։ Պարզվեց, որ Այգեձոր գյուղի մի բնակիչ այս տարվա ընթացքում Չինարի բնակավայրի սահմանամերձ մի տարածքից, վաճառելու նպատակով, հանել, ապա բեռնատարով տեղափոխել և գյուղում պահեստավորել էր շուրջ 15 ուղեբեռ ավազ։ Պարզվել է նաև, որ 60-ամյա տղամարդը նախկինում ևս տարբեր անձանց մի քանի ուղեբեռ ավազ էր վաճառել։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: