ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում. Անիի ոստիկանների բացահայտումը

Անիի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվում է արդյունահանման նպատակով:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 2013 թ. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկին վարձակալական հիմունքներով հատկացվել է 4,4 հեկտար մակերեսով տարածք, սակայն ընկերությունը արդյունաբերական գործունեություն է ծավալել նաև այդ տարածքից դուրս` գյուղատնտեսական նշանակության հողերում:
Մայիսի 20-ին Անիի համայնքապետարանից ստացված փաստաթղթերի ուսումնասիրմամբ պարզվել է նաև, որ այս ընթացքում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 100 տոկոս բաժնեմասը վաճառվել է, և մարտ ամսին կնքնվել է հողամասի վարձակալության նոր պայմանագիր:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: