ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 16-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլունի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց այս տարվա մայիսին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական կոմիտեի իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Վարդան Եղիազարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Չինաստանի ոստիկանական կառույցների փոխգործակցությունն ու պատրաստակամություն հայտնեց խորացնելու կապերը, որոնք կնպաստեն հանցավորության դեմ տարվող ընդհանուր պայքարին:
Հյուրերին հակիրճ ներկայացվեցին նաև Երևանում հուլիսին տեղի ունեցած դեպքերը:
Տիան Էրլունը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ արվում է ամեն ինչ՝ երկու երկրների իրավապահ համակարգերի գործընկերային հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար: Միևնույն ժամանակ, դեսպանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության գործողությունները և արհեստավարժությունը հուլիսին Երևանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ և զորակցություն հայտնեց զոհված ոստիկանների ընտանիքներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ինտերպոլի ԱԿԲ-ների միջև համագործակցության և նոյեմբերին Բալիում կայանալիք Ինտերպոլի Գլխավոր Ասամբլեայի 85-րդ նստաշրջանի ժամանակ քննարկման ենթակա հարցերը: