ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

14.08.2013 15:55 Պաշտոնական
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ երկու երկրների իրավապահ կառույցների գործընկերությունն անհրաժեշտ է առավել ակտիվ աշխատանքով խորացնել և ընդլայնել համագործակցությունը:
Էրիկաս Պետրիկասը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ փոխգործակցությունն ավանդական է ոչ միայն Լիտվայի ու Հայաստանի իրավապահների, այլև երկու ժողովուրդների համար, ինչը հետագա համագործակցության ընդլայնման երաշխիքներից է:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդի փուլը և համակարգի նորացման գործընթացում կարևորելով այլ երկրների, մասնավորապես՝ Լիտվայի իրավապահների աջակցությունը, ընդգծեց փորձի փոխանակման, փոխադարձ այցելությունների, միմյանց ձեռքբերումները փոխադարձաբար ճանաչելու և կիրառելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: