ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում
Հունիսի 25-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական հսկողություն իրականացնող ժնևյան կենտրոնի (ԶՈԻԺՀ) տնօրենի տեղակալ Ֆիլիփ Ֆլյուրիին։
Հանդիպման ընթացքում Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։ 
Ֆիլիփ Ֆլյուրին իր հերթին ներկայացրեց զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական հսկողություն իրականացնող ժնևյան կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ այն ծրագրերը, որոնք վերաբերվում են ոստիկանության գործունեությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԶՈԻԺՀ-ի և ՀՀ ոստիկանության միջև հետագա համագործակցության խորացման և զարգացման հարցեր։