1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի` «Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա վճարովի ուսուցման (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) 2022/2023 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանվել է 10 տեղ: Ուսման տևողությունը 2,5 տարի է, կիսամյակային վարձավճարը` 300.000 դրամ: Ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ, մինչև նրանց որպես մագիստրատուրայի 1-ին կուրսի սովորողներ հրամանագրելը, կնքվում է պայմանագիր, որի տեքստին դիմորդները ծանոթանում են մինչև փաստաթղթերը հանձնելը: Մագիստրատուրայի ուսումնական պլանով նախատեսված ողջ դասընթացը և ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է «Իրավագիտություն» մասնագիտությամբ իրավագիտության մագիստրոսի աստիճան և տրվում պետական նմուշի դիպլոմ: Ընդունվելու համար կարող են դիմել իրավագիտության բակալավրի աստիճան (պետական նմուշի դիպլոմ) ունեցող անձինք: Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ոստիկանության կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնում սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն: Ընդունելության համար անցկացվող հարցազրույցը տեղի կունենա ոստիկանության կրթահամալիրում նոյեմբերի 3-ին` ժամը 10.00-ին: Հասցեն` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29: Պահանջվող փաստաթղթերի և այլ տեղեկությունների համար զանգահարել 010-77-80-33 հեռախոսահամարով կամ այցելել www.edupolice.am կայք: