1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունեց թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբլին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին, նույն ծրագրի իրավապահ գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին և համակարգող Մարիցա Հովհաննիսյանին:
Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղուկասյանն ընդգծեց համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը, նաև ներկայացրեց դրա շնորհիվ կատարված որոշ աշխատանքներ:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության գործունեության մասին:
Խոսվեց մայրաքաղաքում ստեղծվելիք շարժական պարեկային ծառայության, օպերատիվ կառավարման նոր կենտրոնի կազմավորման և դրանց ստեղծմանն աջակցելու վերաբերյալ հարցերի մասին:
Անդրադարձ եղավ նաև ոստիկանության կադրային քաղաքականության, ոստիկանության հանդեպ հասարակության վստահության և ծառայություններում կանանց ներգրավվածության խնդիրներին:
Հանդիպմանը մատնանշվեցին համագործակցության հետագա ուղղություններն ու քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: