ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ` 2019/2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

 

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի՝ 2019/2020 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանվել է «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրով առկա վճարովի ուսուցման (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) 75 տեղ:

Ուսման տեւողությունը 4 տարի է, կիսամյակային վարձավճարը՝ 250 000 դրամ: Ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ մինչեւ նրանց որպես 1-ին կուրսի սովորողներ հրամանագրելը կնքվում է պայմանագիր, որի տեքստին դիմորդները ծանոթանում են մինչեւ փաստաթղթերը հանձնելը: Ուսումնական պլանով նախատեսված ողջ դասընթացը եւ ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է «Իրավագիտություն» մասնագիտությամբ իրավագիտության բակալավրի աստիճան եւ տրվում պետական նմուշի դիպլոմ:

1. Բակալավրի կրթական ծրագրով առկա վճարովի ուսուցմամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք:
2. Դիմորդը ՀՀ ոստիկանության կրթահամալիր է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը`
- անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ` անձնագիր, 16 տարին լրացած չլինելու դեպքում` ծննդյան վկայական, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ (բնօրինակ եւ պատճեն),
- կրթության մասին վկայական` դիպլոմ կամ միջնակարգ կրթության ատեստատ,
- դիմում,
- զինակոչիկի կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիuարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մաuին (արական սեռի դիմորդների համար),
- ընդհանուր մրցույթում արտոնությունից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր (բնօրինակ եւ պատճեն),
- տեղեկանքներ հոգեբուժական եւ նարկոլոգիական կլինիկաներից,
- 3 x 4 սմ չափսի 4 լուսանկար:
3. Դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնում մրցութային երկու առարկաներից`
- հայոց լեզու (թելադրություն),
- հայոց պատմություն (թեստ):
4. Դիմորդն իր ցանկությամբ կարող է հանձնել միայն «Հայոց լեզու» առարկայի քննությունը` 2-րդ կետում նշված փաստաթղթերի հետ ներկայացնելով նաեւ «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը հանձնելու վերաբերյալ «Գնահատման եւ թեuտավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված վկայագիրը (բնօրինակը):
5. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 8 եւ բարձր միավորները: 7,5 միավորը հավաuարեցվում է 8 միավորի` ապահովելով դիմորդի դրական միավորը:
6. Ընդունելության քննությունների կազմակերպման, անցկացման եւ ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հրամանով ստեղծված ընդունող հանձնաժողովը հաստատում է առարկայական հանձնաժողովների կազմերը, ընդունելության քննությունների անցկացման ժամանակացույցը եւ կարգը, կազմակերպում է մրցույթի անցկացումը:
7. Քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից, վճարված գումարը չի վերադարձվում:
8. Անհարգելի պատճառով քննությանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են հաջորդ քննությանը մասնակցելու իրավունքից:
9. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) որեւէ առարկայի քննությանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե քննությունները հանձնելու ժամանակացույցով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:
10. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ քննության նորմալ ընթացքը խանգարող դիմորդին զրկել քննություններին մասնակցելու իրավունքից:
11. Քննության գնահատականը դիմորդին հայտնվում է քննության հաջորդ օրը` ոչ ուշ, քան ժամը 16.00-ն: Դիմորդն իրավունք ունի քննության գնահատականը բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
Բողոքարկված աշխատանքի վերագնահատումից հետո անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովի նախագահին` անկախ փորձագետ հրավիրելու համար:
12. Ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած դիմորդներից մրցույթից դուրս ընդունվում են հետեւյալ անձինք`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները,
2) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների (զինծառայողների) երեխաները,
3) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած ՀՀ քաղաքացիները:
13. Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`
1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,
2) դպրոցականների հանրապետական առարկայական oլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ uտացած դիմորդներին:
14. Քննությունները հանձնած, սակայն մրցույթով չանցած դիմորդներին նրանց խնդրանքով ընդունող հանձնաժողովի կողմից տրվում է քննությունների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:
15. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մայիսի 29-ից մինչեւ հուլիսի 26-ը ներառյալ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի եւ ԱՀՏԱ բաժնում յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից 13.00-ն եւ 14.00-ից 16.00-ն:
16. Քննություններին մասնակցելու համար դիմորդին տրվում է քննական թերթիկ, որը ստանալու համար դիմորդներն օգոստոսի 2-ին անձնագրերով պետք է ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր: Ընդունելության քննությունները տեղի կունենան ՀՀ ոստիկանության կրթահամալիրում օգոստոսի 6-ից 13-ը:

Հասցեն` ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29: Տեղեկությունների համար զանգահարել 010-77-80-33 հեռախոսահամարով:


ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ