ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ընթացքի ժամանակ գնացքի վագոնի ոտնակը դիպել է 4-ամյա աղջկան

Մարտի 10-ին, ժամը 18.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2010 թ. ծնված Արևիկ Ղ.-ն: Ըստ ծնողների հայտարարության` աղջիկը վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 15.40-ի սահմաններում, գնացքի գծերի մոտ խաղալիս, գնացքի անցնելու ընթացքում վագոնի ոտնակի հարվածելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննությունը վարում է քննչական բաժանմունքը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: