ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենան ընկել է ձորը. վարորդը մահացել է

29.06.2023 18:05 ՃՏ պատահարներ
Մեքենան ընկել է ձորը. վարորդը մահացել է

Հունիսի 29-ին, ժամը 13.00-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երանոս գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է ընկել ձորը:
Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության կարգախումբը պարզել են, որ ժամը 12.30-ի սահմաններում «ՎԱԶ-2123» մակնիշի մեքենան Երանոս բնակավայրի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում գլորվել է ձորը: Վարորդը՝ 75-ամյա Աշոտ Խաչատրյանը, մահացել է
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: