Ընտրությունների բնականոն ընթացքը ընտրատեղամասում չի խոչընդոտվել
18.02.2013 16:58
Ընտրություններ
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ Մեծամոր քաղաքի 20/02 տեղամասում ժամը 15:05-ի սահմաններում առաջացած մարդկային կուտակումների առընչությամբ հանձնաժողովի նախագահի հրավերով ոստիկանության ծառայողները միջամտել և կարգավորել են ընտրողների հերթը, որը տևել է 7-ից 8 րոպե: Դրանից հետո որևէ այլ գործողություններով ընտրությունների բնականոն ընթացքը չի խոչընդոտվել: