ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ըստ դատաձգաբանական փորձաքննության եզրակացության` հայտնաբերված 96 փամփուշտներից 83-ը մարտական փամփուշտներ են

Ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող մի քրեական գործի նախաքննության ընթացքում Երևանի Անտառային փողոցի բնակիչ, 1973 թ. ծնված Արտակ Գ.-ի տանը հունիսի 27-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել էր 96 փամփուշտ:
Ըստ հուլիսի 3-ին ստացված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության` հայտնաբերված 96 փամփուշտներից 83-ը մարտական փամփուշտներ են՝ նախատեսված «ԱԿ» ինքնաձիգերից, «ՌՊԿ» գնդացիրներից և այլ մարտական ակոսափող զենքերից կրակելու համար:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: