ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ըստ Զարուհի Փոստանջյանի բանավոր հայտարարության` իր նկատմամբ բռնություն չի գործադրվել

06.12.2015 13:34 Հանրաքվե
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է Ա. Խ.-ն «Ոչ»-ի շտաբից և հայտնել, որ Ալավերդյան փողոցի թիվ 114 դպրոցի մոտ թիվ 20 ընտրական տեղամասում հանրապետականները գումար են բաժանում և Զարուհի Փոստանջյանի նկատմամբ բռնություն են գործադրում:
Ահազանգով մեկնած օպերատիվ խմբին Զ. Փոստանջյանը բանավոր հայտարարել է, որ իր նկատմամբ  բռնություն չի գործադրվել, հրաժարվել է որևէ  բացատրություն կամ հաղորդում տալուց:
Այլ անձինք գումարներ բաժանելու վերաբերյալ դեպքի վայրում  տեղեկություններ չեն հայտնել: