Արագածավան գյուղի տներից մեկում հետախուզվող է հայտնաբերվել
01.08.2016 11:26
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 30-ին, ժամը 20.35-ին, Թալինի Արագածավան գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Հայկազ Ղ.-ն, որը հուլիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-147 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու փորձ):
Հայկազ Ղ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզի քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: