ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Մաուզեր» և 2 դանակ՝ «Մերսեդես»-ից

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով Երևանի Գուլակյան փողոցի թիվ 16/Ա շենքի մոտից, «Մերսեդես Ե 350» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Տիգրան Գ.-ին:
Վերջինս ավտոմեքենայի պահոցից ներկայացրել է «Մաուզեր» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ և 2 դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: