Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Ողջաբերդի տներից մեկում
16.05.2016 09:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սամվել Հ.-ն, ով մայիսի 12-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: