ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ինքնաձիգի փամփշտատուփ և 143 փամփուշտ՝ կամավոր

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1986 թ. ծնված Արմեն Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ, 5.45 մմ տրամաչափի 82 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 61 փամփուշտ: