Հայտնաբերվեց «ԻԺ» հրացան` 23 փամփուշտներով
26.02.2016 11:17
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արևադաշտ գյուղի վարչական տարածքի դաշտերից, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Սեդրակ Ս.-ին, ում մոտ եղել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի որսորդական հրացան` 23 փամփուշտներով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: