ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ատրճանակ, հրացան և փամփուշտներ

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1990 թ. ծնված Անդրանիկ Խ.-ն կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի, ինքնաշեն, թմբուկավոր ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտ:

***
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Լուսիկ Գ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 25 փամփուշտ:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1970 թ. ծնված Լևոն Խ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-ԲՄ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: