ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գտած քարտի և ծածկագրի միջոցով բանկոմատից գումար էր կանխիկացրել

22.01.2016 12:11 Գողություն

Հունվարի 18-ին, ժամը 11.35-ին, 1950 թ. ծնված Ջեմմա Ս.-ն ոստիկանության Նաիրիի բաժնում դիմում էր ներկայացրել, որ Նոր Հաճն քաղաքի տարածքում իրեն անհայտ պայմաններում կորցրել է իր թղթապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտ` ծածկագրով:
Հունվարի 19-ին, ժամը 13.00-ին, Ջեմմա Ս.-ն հաղորդում է տվել, որ կորցրած քարտից հանվել է 175.000 դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 21-ին, ժամը 18.30-ին, Նոր Հաճնի բաժանմունք է ներկայացվել 1999 թ. ծնված Ա. Լ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարի 16-ին, Նոր Հաճնի եկեղեցու մոտակայքից գտել է դրամապանակ, որի մեջ եղած քարտի և ծածկագրի միջոցով բանկոմատից տարբեր ժամանակահատվածներում կանխիկացրել է ընդհանուրը 175.000 դրամ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: