Վիճաբանություն և հարվածներ՝ ռեստորանի մոտ
11.03.2016 15:10
Մարմնական վնասվածք
Մարտի 10-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի Հյուսիսային պողոտայում գործող ռեստորանի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1964 թ. ծնված Գագիկ Թ.-ին և 1981 թ. ծնված Արտաշես Կ.-ին:
Գագիկ Թ.-ն հաղորդում է տվել, որ նշված վայրում, վիճաբանության ընթացքում, Արտաշես Կ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: