ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թալինի ոստիկանները բացահայտեցին Արտենի գյուղում կատարված բնակարանային գողությունը

20.08.2020 18:36 Գողություն

Ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արթիկ քաղաքի 39-ամյա մի բնակիչ Արտենի գյուղում բնակարանային գողություն է արել:
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, օգոստոսի 18-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Թալինի բաժին:
Պարզվել է` նա օգոստոսի 9-ին, ժամը 20-ի սահմաններում, Արտենի գյուղի մի տնից հագուստ և օծանելիք է գողացել:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է: Տուժողից ընդունվել է հաղորդում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: