Թալինի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Այնթապ գյուղում
 
                                            Ոստիկանության Թալինի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 4-ին Արարատի մարզի Այնթապ գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 33-ամյա Էլեն Գ.-ին, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
 Էլեն Գ.-ն ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					