ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թալինի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. հարուցվել է քրեական գործ

Մայիսի 1-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին:
Ժամը 2-ի սահմաններում քրեական հետախույզները Արտենի գյուղից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Երևանի Խանջյան փողոցի 59-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ սպիտակ փոշենման զանգված, որը, ըստ 59-ամյա տղամարդու, ապրիլի 29-ին Կենտրոն վարչական տարածքում մի անծանոթ զբոսաշրջիկ էր տվել:
Ըստ փորձաքննությունների՝ հայտնաբերվածը «a-PVP» տեսակի թմրամիջոց է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: