Թալինի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
25.03.2021 12:45
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 23-ին Երևան քաղաքի Լենինգրադյան և Շահումյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացվել 22-ամյա Աշոտ Վ.-ն, որը մարտի 22-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի (Կողոպուտի փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: