Թամանցիների փողոցում բախվել են «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ապրիլի 2-ին, ժամը 13.00-ին, Երևանի Թամանցիների փողոցի թիվ 81 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: