ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թանկարժեք սպասք, 30 շիշ թանկարժեք խմիչք և «ԲՄՎ X6»-ի 4 անիվ գողացողին հայտնաբերեցին

30.06.2015 11:49 Գողություն

Հունիսի 27-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ներքին Պտղնի գյուղի տներից մեկից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ մուտք են գործել Ինեսա Ս.-ին պատկանող տուն և տարբեր սենյակներից գողացել թանկարժեք սպասքեղեն, 30 շիշ թանկարժեք խմիչք, «ԲՄՎ X6» ավտոմեքենայի 4 անիվ:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է 1989 թ. ծնված Հայկազ Հ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Հայկազ Հ.-ն հունիսի 29-ին, ժամը 19.05-ին, ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնը մասամբ առգրավված է:
Հայկազ Հ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունավում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: