1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մասիսի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին գողությունը

02.03.2022 14:49 Գողություն

Փետրվարի 22-ի առավոտյան ոստիկանության Մասիսի բաժնում գողության վերաբերյալ ստացվեց հաղորդում: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակիցը հայտնում էր, որ գիշերը մտել են ընկերության տարածք, բաց պատուհանով անցել արտադրամաս, որտեղից էլ ապամոնտաժել ու գողացել են զոդման սարքերի մալուխներ:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Գողության պահը ֆիքսել էր տեսահսկող սարքը, ինչը կարող էր նպաստել արագ բացահայտմանը: Տեսագրությունն ուսումնասիրվեց: Պարզվեց միայն, որ դեպքը կատարվել է գիշերվա ժամը երեքին, և արտադրամաս մտել են երկու մարդ:
Մասիսի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը: Հանցագործությունն արագ բացահայտվեց: Ստացվեց տեղեկություն, որ տեսագրությունում երևացող երկուսից բացի, հանցագործությանը մասնակցել են ևս երկու տղամարդ: Նույն օրը, մինչև երեկոյան ժամը 7-ը, հայտնաբերվեցին ու ոստիկանության Մասիսի բաժին բերման ենթարկվեցին Հայանիստ գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ և Մասիս քաղաքի 44- ամյա մի բնակիչ: Եվս մեկ 30-ամյա հայանիստցի հրավիրվեց բաժին:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեքն էլ խոստովանել են: Նաև հայտնել են, որ գողոնը վերամշակել ու հանձնել են գունավոր մետաղների ընդունման կետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության չորրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: