ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ <<ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ <<ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվում է հայտարարություն ՀՀ ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար։


Տնօրենը՝

Առանց լիազորագրի հանդես է գալիս պետական ոչ առևտրային Կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը, տալիս է Կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
Առաջարկություններ է ներկայացնում Կազմակերպության աշխատողների հաստիքացուցակի, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի, դրանում կատարվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ.
Կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ գույք և ծառայություններ ձեռք բերելու համար հայտարարում է մրցույթ, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացնում է մեկ անձից գնում.
գանձապետարանում բացում է Կազմակերպության հաշիվները.
կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
առաջարկություններ է ներկայացնում Կազմակերպության կառուցվածքի և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների վերաբերյալ.
իրականացնում է օրենքով Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։
Գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝


1)լրացված դիմում՝ (ձևը կցվում է).


2) ինքնակենսագրություն՝ (ձևը կցվում է).


3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը)․


4) 2 գունավոր լուսանկար՝ 3 х 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային).



5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները), բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ (բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը).

 

6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում․

 

7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.



8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ.

 

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով:

Փաստաթղթերն առձեռն եղանակով ընդունվում են ք. Երևան, Նալբանդյան 130 հասցեով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:30-ից մինչև 12:30-ը (անձը հաստատող փաստաթղթով):
Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են acb@police.am էլեկտրոնային հասցեին։

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023թ. հունվարի 10-ին, ժամը 11:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2023թ. հունվարի 13-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ոստիկանության շենքում, ք․ Երևան, Նալբանդյան 130 հասցեում։

Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝

 

- ՀՀ Սահմանադրություն
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723


-ՀՀ աշխատանքային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=170577


- Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին  ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164932


-  Ոստիկանության մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=67163


-  Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120733


- Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=170547


- Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին  ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=75264


- Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73129


- Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին  ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=48761


-  Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73215


- Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2007թ.-ի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշում։
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73067

 

Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝

 

- ՀՀ Սահմանադրություն
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723


-ՀՀ աշխատանքային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=170577


- Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին  ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164932


-  Ոստիկանության մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=67163


-  Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120733


- Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=170547


- Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին  ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=75264


- Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73129


- Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին  ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=48761


-  Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73215


- Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2007թ.-ի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշում։
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73067

 

 «Բարեվարքություն» կոմպետենցիա

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf


«Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf


«Որոշումների կայացում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf


Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf


Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները մինչև 2023 թվականի հունվարի 12-ը՝ ժամը 16:30-ը, պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով:
Հայեցակարգը պետք է՝
1) լինի առավելագույնը 20 էջ.
2) պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
3) ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները։
Հիմնական աշխատավարձի չափն է՝ 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 30-ը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության քաղաքացիական հատուկ ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ 313 կամ 306 սենյակ, 011-52-83-74, 010-59-64-56 հեռախոսահամարով, կամ acb@police.am էլեկտրոնային հասցեին:

 

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու Հայաստանի Հանրապետության ոստիկանության <> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:


Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում։ Սույն պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա համակարգչային ծրագրով՝ պատահական ընտրության սկզբունքով ընտրվելու է մեկ հասարակական կազմակերպություն:


Բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով acb@police.am էլեկտրոնային հասցեին:


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։


Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝
1. Կազմակերպության անվանումը.
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն.
3. Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
4. Կազմակերպության կանոնադրությունը (լուսապատճենը կցվում է)։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության քաղաքացիական հատուկ ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ 011-52-83-74 կամ 010-59-64-56 հեռախոսահամարով։

Հայտարարված է` 09.12.2022
Վերջին ժամկետը` 30.12.2022
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0025, Նալբանդյան 130