Թբիլիսի-Երևան գնացքը հարվածել է խոշոր եղջերավոր անասունների
31.05.2019 17:35
Օդային և երկաթուղային վթար
Մայիսի 30-ին, ժամը 17.45-ին, «Հարավ-կովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ 2742 կմ պիկետ 8-ում Թբիլիսի-Երևան գնացքը հարվածել է անասունների:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, նշված տեղամասում «371» համարի գնացքի տակ են ընկել Շիրակավան գյուղի մի բնակչի պատկանող 2 խոշոր եղջերավոր անասունները, որոնք սատկել են:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: