ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանության մեղադրանքով հետախուզվողը Թբիլիսիից տեղափոխվեց Երևան ու կալանավորվեց

Մարտի 13-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Երևան տեղափոխեցին Հայաստանի 38-ամյա մի քաղաքացու։ Նա 2014 թվականից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր սպանության և ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում այս տարվա հունվարին տեղեկություն էին ստացել, որ հետախուզվողը թաքնվում է Թբիլիսիում։ Հայաստանի քրեական ոստիկանության, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, Հայաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի և Վրաստանի իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցության շնորհիվ հունվարի 25-ին հետախուզվողը Թբիլիսիում հայտնաբերվեց ու ձերբակալվեց։
Երևան տեղափոխվելուց հետո 38-ամյա տղամարդը կալանավորվել է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: