ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թե ինչ պարզվեց Աշտարակի մի խանութից կատարված գողությունը բացահայտելուց հետո

18.08.2014 11:53 Գողություն

Մայիսի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել մի խանութից ծխախոտ, սուրճ, օծանելիք, կրակայրիչներ, շամպուններ, ներկեր և բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ, 1983 թ. ծնված Արամ Թ.-ն, որը օգոստոսի 16-ին բերման է ենթարկվել բաժին:
Ոստիկանները պարզել են նաև, որ նշված գողությանը մասնակից են եղել նաև 1976 թ. ծնված Սուրեն Ս.-ն և մայիսի 22-ից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեկ այլ գողության համար պատիժը կրող, 1981 թ. ծնված Համլետ Ա.-ն:
Արամ Թ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սուրեն Ս.-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: