ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կայացավ ոստիկանության սեղանի թենիսի առաջնության ամենամյա մրցաշարը

Մարտի 15-ից 17-ը «Դինամո» մարզահամալիրում անցկացվեց ՆԳՆ ոստիկանության սեղանի թենիսի առաջնությունը, որին մասնակցում էին ոստիկանության 14 ստորաբաժանումների և փրկարար ծառայության հավաքական թիմերը: Թիմային հաշվարկում հաղթող ճանաչվեց փրկարար ծառայության հավաքական թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին համապատասխանաբար՝ պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի հավաքական թիմերը։
Թիմային և անհատական պայքարում հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով ու դրամական պարգևներով: Պարգևները հանձնեց ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը։