ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թիվ 50 երթուղու միկրոավտոբուսի գրպանահատը հայտնաբերվեց

07.06.2018 17:19 Գողություն
Թիվ 50 երթուղու միկրոավտոբուսի գրպանահատը հայտնաբերվեց

Հունիսի 6-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Հաղթանակ զբոսայգու դիմացի կանգառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.00-ից 16.20-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 50 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1970 թ. ծնված Մարինե Պ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 60 դոլար, 20 եվրո և 7.000 դրամ:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`