Թիվ 58 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց
10.12.2016 13:02
Գողություն
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1970 թ. ծնված Նարինե Ա.-ն և հայտնել, որ տանը նկատել է, որ նույն օրը, ժամը 17.40-ին, «Ռոսիա» տոնավաճառից մինչև Ս.Դավթի անվան կայարանամերձ հրապարակ ընկած ճանապարհահատվածում՝ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում, իր պայուսակից գողացել են «Լենովո» տեսակի բջջային հեռախոսը` պատճառելով 150.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողները դեկտեմբերի 9-ին, ժամը 17.10-ին, Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոցի թիվ 159 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է հեռախոսը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: