ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թիվ 58 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց

14.03.2019 16:47 Գողություն

Մարտի 13-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.00-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 18 հասցեի մոտ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-տվյալներն իրացնելով, գողությունը կատարելու կասկածանքով, Ամիրյան փողոցի թիվ 18 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Կարեն Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`