ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թիվ 71 երթուղու միկրոավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվել է

30.05.2019 17:36 Գողություն

Մայիսի 29-ին, ժամը 19.35-ին, մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.10-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 71 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և լուսանկարներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 18.30-ին, Կիևյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևան քաղաքի 26-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`