ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվեց

31.10.2017 10:32 Գողություն
Թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվեց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 30-ին, ժամը 16.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայի թիվ 26 շենքի մոտից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ին, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում նա գողացել է 1960 թ. ծնված Կարինե Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման և բանկային քարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: