1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության պետի տեղակալն ընդունել է ԹՀԻՊ պատվիրակությանը

Նոյեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Արա Ֆիդանյանը բարձր գնահատեց ամերիկյան գործընկերների հետ համագործակցությունը և նշեց, որ բավական լուրջ համատեղ աշխատանքներ են տարվել ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում, մասնավորապես՝ պարեկային ոստիկանության ստեղծման, տեխնիկական վերազինման, պարեկների վերապատրաստման ուղղությամբ։
Ջեյմս Էփլգեյթը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ընդգծեց, որ ամերիկյան կողմը տպավորված է բարեփոխումներով արձանագրված առաջընթացով, և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունն ու աջակցությունը Հայաստանի ոստիկանության արդիականացման ու ծառայությունների որակի բարձրացման աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում բարձրացվեցին մի շարք հարցեր ևս՝ կապված նոր ձևավորվող Ներքին գործերի նախարարության, ջրային պարեկային ծառայության ներդրման, ծառայությունում կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացման վերաբերյալ։
Այցի շրջանակներում Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությունը եղավ նաև պարեկային ծառայությունում և ոստիկանության կրթահամալիրում։