ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոց՝ վերարկուի գրպանի աստառի միջից

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Փամբակ գյուղից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սպարտակ Ն.-ին:
Խուզարկությամբ նրա վերարկուի գրպանի աստառի միջից հայտնաբերվել է լուցկու տուփում լցված չորացված, մանրացված կանեփանման զանգված:
Սպարտակ Ն.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի տերևներ են, որոնք ինքը 2014 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հավաքել է Փամբակ գյուղի հարակից հանդամասից և պահել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: