ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոցը պատրաստել էր իր օգտագործման համար

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օրերս 1975 թ. ծնված Հայկ Մ.-ի տան նկուղի մոտ, նստարանի վրա, հայտնաբերել են բամբակե խծուծ` մուգ շագանակագույն թմրամիջոցի նմանվող հետքերով, ապակյա սրվակ՝ մուգ շագանակագույն զանգվածով, 20 մլ ներարկիչ՝ թմրամիջոցի նմանվող հեղուկով, «պիրալգին» դեղահաբի դատարկ տուփ և էմալապատ թաս` մուգ շագանակագույն հետքերով:
Հայկ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հայկ Մ.-ն ներկայացվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: