Թմրամիջոց՝ գետակի ափին աճած կանեփի թփերից
14.04.2015 11:14
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներն Ապարանի ավտոկայանից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Սամվել Մ.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 1,9 գ կանեփանման չորացված զանգված: Ըստ վերջինիս հայտարարության` թմրամիջոցը ձեռք է բերել 2014 թ. աշնանը՝ Ապարան քաղաքի ավտոկայանի մոտակայքով անցնող գետակի ափին աճած կանեփի թփերից` իր անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: